News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հետաքրքիր է՝ ի՞նչ չափանիշներով են որոշում պետական գերատեսչությունների արդյունավետությունը: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությանը, որի կայքում երկու տասնյակից ավելի ուղղություններ կամ գործունեության ոլորտներ են բերված:

Մի ժամանակ դրա կարեւորագույն խնդիրներից էր արտաքին առեւտրում բացասական սալդոյի կրճատումը: Այնուհետ ավելացավ արտահանման դիվերսիֆիկացիայի խնդիրը: Ի՞նչ հաջողություններ են գրանցվել այս խնդիրների լուծման տեսանկյունից:

Վերջին 11 տարում, հունվար-հոկտեմբեր ամիսների կտրվածքով, բացասական սալդոն ավելացել է գրեթե հինգ անգամ: Բացի վերոնշյալ նախարարության ձախողումից, դա պայմանավորված է շատ գործոններով: Դրանց թվում է նաեւ համաշխարհային արժույթի՝ դոլարի փոխարժեքը:

2003 – 2008թթ. Հայաստանում դոլարը թուլացել էր մոտ 2,0 անգամ, եւ արտաքին առեւտրում անհավասարակշռությունը՝ աճել 5,5 անգամ: Հետաքրքիր է, որ Հայաստանում բացասական սալդոյի եւ դոլարի փոխարժեքի փոխադարձ կապը վերջին 11 տարում բավական բարձր է եղել՝ մինուս 0,8:

Ի դեպ, վերջին օրերին դրամը զգալի «թուլացել» է: Կենտրոնական բանկը դա, մասնավորապես, բացատրում է «...վերջին ժամանակներս տարածաշրջանային եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումներով»: Հետաքրքիր է, որ այդ կարեւոր կառույցը միայն հիմա է «գիտակցել», որ դա նպաստում է «արտահանման մրցունակության աճին...»: 

Ընթացիկ տարվա ամիսներին բացասական սալդոյի դինամիկայի զիգզագաձեւ գիծը բարձրացող է: Դա կապված է ինչպես ներկրման զարգացման անհավասարաչափությամբ, այնպես էլ արտահանման ոչ բարենպաստությամբ: Մասնավորապես, անդրադառնում է պղնձի եւ ցինկի հանքանյութի եւ խտանյութի արտահանման ծավալի, նաեւ՝ ալկոհոլային թունդ խմիչքների արտահանման ծավալի կրճատումը:

Նախնական տվյալով՝ հունվար-հոկտեմբերին արտահանման 0,9 տոկոս աճը զիջել է ներկրմանը: Աճի տեմպերով արտահանումը պետք է առնվազն 3 անգամ գերազանցի ներկրումը: Իրական պատկերն այստեղ միանգամայն հակառակն է, այսինքն՝ չհուսադրող: Նույնքան տխուր է խոստացված դիվերսիֆիկացիայի ճակատագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ