News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը նոյեմբերի 25-ին այցելել է Կորեական պատերազմի ժամանակ ամերիկացիների կողմից 35 հազար կորեացիների ենթադրյալ սպանություններն նվիրված Սինչհոն շրջանում գտնվող թանգարանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի այցն ուղղված է ամբողջ երկիրին հակաամերիկյան պայքարին ոգեշնչելու համար: «Ամերիկյան իմպերիալիստական ագրեսորների կողմից Սինչհոնում կատարած հնացագործությունները փաստումէ, որ ամերիկացիները ջարդերից հաճույք ստացող մարդակերներ են», - գործակալությունը մեջբերում է Կիմ Չեն Ինի խոսքերը:

Կիմ Չեն Ինի այցը պայմանավորված է մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բանաձեւի ընդունմամբ, որը այդ երկրի իշխանություններին մեղադրում է մարդու իրավունքների խախտումների մեջ: Փաստաթղթում նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արվում ԿԺԴՀ-ի իշխանություններին մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով պատասխանատվության ենթարկել Միջազգային քրեական դատարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ