News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները կրկին հետաձգել են «Միստրալ» ուղղաթիռակիրների փոխանցումը Ռուսաստանին: Այս անգամ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ պայմանագրի իրացման համար պայմաններ դեռեւս չկան, հայտնում է «Ռոսիյսկայա Գազետան»:

Միստրալների մատակարարման պայմանագրի իրացմանը դեմ է ԱՄՆ-ն, որը Փարիզին ստիպում է դադարեցնել իր պարտավորությունների կատարումը ուկրաինական ճգնաժամի պատճառով:

Իր հերթին, ռուսական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ մինչեւ նոյեմբերի վերջ մատակարարման պայմանները չկատարելու դեպքում Փարիզին ֆինանսական պահանջներ կառաջադրվեն:

Մեկ շաբաթ առաջ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ֆրանսիական Սեն-Նազար նավահանգստում կանգնած Միտրալը ռուսական կողմին կարող է հանձնվել նոյեմբերի 27-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ