Ադրբեջանում կալանավորվել է պաշտանության նախկին փոխնախարար Մեհման Սալիմովը: vesti.az-ի փոխանցմամբ՝ 1955թ. ծնված Մեհման Սալիմովը կալանավորվել է գլխավոր դատախազության ծանրագույն հանցագործություների Քննչական կառավարման կողմից հետաքննվող քրեական գործի շրջանակներում:
Նախկին փոխնախարարին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ 189.3.2 (պետական ունեցվածքի խոշոր չափերի յուրացում) եւ 308.2 (պաշտոնեական դիրքի չարաշահում): Սալիմովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Մ. Սալիմովը 1995-1999թ. զբաղեցրել է քաղաքական եւ հասարակայնության հետ հարցերով պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: