Նոյեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, «Ֆոլքսվագեն Պասատ CC» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 24-ին, ժամը 18.20-ին, Երեւանի Մազմանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: