News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կրասնոդարի Ստարոկորսունսկայա կայարանում լուրջ կռիվ է ծագել հայերի միջեւ՝ աղջկա պատճառով: 7 վայրկյանանոց հոլովակը, որի հերոս Զավեն Ավագիմյանն իր ընկերուհուն պաշտպանում է հարբած հայ երիտասարդներից, 1 շաբաթում 2 միլիոնից ավելի դիտում է հավաքել: Այդ դեպքի մասին հատուկ թողարկում է պատրաստել «Ռոսիա 24» հեռուստաալիքի թղթակից Անաստասիա Եֆիմովան:

Իր հոլովակը հեղինակն անվանել է «Ռոյ Ջոնսը վերադարձել է»՝ նկատի ունենալով, որ Զավենը պրոֆեսիոնալ հարված է հասցրել: Տեսագրության անոնսում ասվում է, որ դեպքը կատարվել է Հարավային Բուտովոյում, իսկ հերոսի անունն է Նիկոլայ: Իրականում, ըստ Եֆիմովայի, հերոսի անունը Զավեն է, նա 29 տարեկան է: Դեպքը կատարվել է Ստարոկորսունսկայա կայարանում: «Մենք եկանք բիլիարդանոց, հանգստացանք, զրուցեցինք, խմեցինք, հետո դուրս եկանք եւ ամեն ինչ սկսվեց»,- պատմել է Իննան՝ Զավենի ընկերուհին: «Նրանք 3-4 հոգի էին եւ սկսեցին իմ հասցեին անվայել խոսքեր ասել, Զավենն էլ պաշտպանեց ինձ»:

Ըստ աղբյուրի՝ հայրենակիցները Զավենին խնդրել են կիսել աղջկան, Զավենն էլ դիտողություն է արել: Արշակ Մուրադյանը, ով Զավենին խնդրել էր «ախպերավարի կիսվել», զանգահարել է իր ազգական Արարատին՝ Զավենին պատժելու համար, նաեւ սպառնացել է սպանել: Շուտով Արարատը հասել է եւ հարձակվել ականատեսներից մեկի վրա՝ շփոթելով Զավենի հետ: Դրանից հետո Արշակ Մուրադյանը գլխով Զավենին է ցույց տվել, արդյունքում Արարատին հիվանդանոց են տեղափոխել:

Ավելի ուշ Զավենն իմացել է, որ ոստիկանությունը քրգործ է հարուցել, որում միակ կասկածյալն ինքն է: Նա մեղադրվում է Արարատի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու մեջ: Զավենին մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ