Կրետեի մոտակայքում աղետի է ենթարկվել բեռնանավ, որի վրա մի քանի հարյուր ապօրինի միգրանտներ են գտնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրետեյից 30 ծովային մղոն հարավ-արեւելքում շարժիչի անսարքության հետեւանքով նավը կորցրել է կառավարումը:
Բեռնանավի վրա 500-700 միգրանտ է գտնվում: Հունաստանի ռազմածովային ուժերի 4 նավ մեկնել է օգնության, սակայն ուժեղ քամին թույլ չի տալիս նավաքարշակով հանել աղետի ենթարկված նավը: