ԵԽԽՎ-ին կանոնադրական ընթացակարգերի եւ բովանդակային ասպեկտների լրջագույն բարեփոխում է հարկավոր, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը՝ ելույթ ունենալով «Եվրոպայում ճգնաժամի հաղթահարման ուղիները» կլոր սեղանի ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը զրկել են լիազորություններից, բայց Վեհաժողովի ամենամյա ֆինանսավորումները կրճատել չգիտես ինչու չեն առաջարկում»,- Նարիշկինի խոսքերն է մեջբերում գործակալությունը:
«Կարծում եմ, ԵԽԽՎ-ին կենսականորեն անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք կվերաբերեն կանոնադրական ընթացակարգերին եւ բովանդակային ասպեկտներին: Այլապես այն կկորցնի իր դերը որպես համաեվրոպական ազդեցության հարթակ», - զգուշացրել է խոսնակը:
Գործակալությունը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ն ապրիլին ռուսական պատվիրակությանը զրկել էր ձայնի իրավունքից՝ մինչեւ 2015թ. հունվար ամիսը եւ բացառել ղեկավար պաշտոններում հանդես գալը՝ Ղրիմի հարցում դիրքորոշման համար: