News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ուժեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ կոչ անելով ապահովել մուտքը ուղղաթիռի օդաչուների մասունքների նկատմամբ: Այդ մասին Twitter-համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը՝ ի պատասխան հարցին՝ ինչպես նա կբացատրի ուղղաթիռի խոցման վայրում մուտք ապահովելու համաշխարհային հանրության անընդունակությունը:

«Հենց կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը», - հավելել է նա: Նրա խոսքով՝ համանախագահները կողմերին զսպվածության կոչ են արել: «Համանախագահները կողմերին կոչ են արել ջանքերը ուղղորդել երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ», - նշեց Հեֆերնը: 

Իր հերթին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը հայտարարել է, որ դիվանագիտությունը ժամանակ է զբաղեցնում, սակայն կյանքեր է փրկում: «Սակայն, ես ուրախ եմ ընտանիքների համար, որ նրանց վերջապես հաջողվել է հողին հանձնել իրենց որդիներին», - հայտարարեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ