News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գեներալ-լեյտենանտ Յուրի Ժադոբինին ազատել է զինվորական ծառայությունից եւ տարիքի պատճառով ուղարկել պահեստազոր՝ զինվորական համազգեստ եւ տարբերանշաններ կրելու իրավունքով, փոխանցում է «Բելտան»՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Համապատասխան հրամանագիրը Լուկաշենկոն ստորագրել է նոյեմբերի 25-ին:

Ըստ աղբյուրի՝ Յուրի Ժադոբինը ծնվել է 1954թ. Դենեպրոպետրովսկում (Ուկրաինա): 2003թ. սեպտեմբերից եղել է Բելառուսի նախագահի անվտանգության ծառայության պետ:  2007թ. հուլիսին նշանակվել է Բելառուսի Պետանվտանգության կոմիտեի նախագահ: Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2009թ.-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ