News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն իտալական փրկարարական ուղղաթիռների խմբաքանակ է գնում: ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ իտալական  «Agusta Westland»-ն ավարտել է ավելի վաղ պատվիրված ուղղաթիռների մատակարարումները: Ուղղաթիռների մատակարարման պայմանագրի շրջանակում իտալական ընկերությունն Ադրբեջան է ուղարկել  ութ AW-139, երկու  AW-189 ուղղաթիռ: Պայմանագրի արժեքն է 115 մլն եվրո:

Ուղղաթիռներն ընդունակ են թռչել եղանակային ցանկացած  պայմաններում՝ օրվա ցանկացած ժամի: Դրանք նախատեսված են որոնողափրկարարական գործողությունների համար եւ ունեն գիշերային տեսանելիության ու FLİR համակարգեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ