Samsung Electronics-ը համակարգչային մկնիկ է մշակել հաշմանդամների համար, որը հետեւում է օգտատիրոջ աչքի շարժմանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, նորույթը, որը ստացել է Eyecan+ անվանումը, հնարավորություն է ընձեռում տեքստեր տպել եւ մի շարք գործառույթներ կատարել աչքերի շարժման միջոցով: Այդ մկնիկի օգնությամբ հաշմանդամ օգտատերերը կկարողանան սլաքը էկրանի վրա շարժել, թերթել պատկերները, պատուհաններ բացել եւ այլն:
Հաջորդ տարի Samsung-ը մտադիր է բարեգործական նպատակներով մինչեւ 100 Eyecan+ նվիրել հաշմանդամներին: Նման առաջին մկնիկը Samsung-ը թողարկել է 2011 թվականին: Համակարգչային մկնիկի նոր տարբերակը վաճառվելու է 50 հազար վոնով (45 դոլար): Այն շուկայում առկա նման սարքերից ավելի էժան է, որոնք վաճառվում են 10 մլն վոնով (շուրջ 9 հազար դոլար):