News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Coca-Cola-ն սկսում է նոր ապրանքի՝ կաթի արտադրությունը: Այն վաճառքի կհանվի դեկտեմբերի վերջին, իսկ այժմ փորձնական վաճառվում է որոշ նահանգներում, հայտնում է Russia Today-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Coca-Cola-ի առաջարկած կաթը կպարունակի 50%-ով քիչ շաքար եւ 50%-ով ավելի պրոտեին, ինչպես նաեւ ավելի շատ կալցիում: Նոր ապրանքը ստացել է Fairlife, ինչը թարգմանաբար նշանակում է «ազնիվ կյանք»:

Այժմ ընկերությունում ակնկալում են, որ «կաթի գետերի» շնորհիվ նրանց վրա «ոսկե անձրեւ կտեղա»:

Coca-Cola ընկերության համար կաթի արտադրությունը կապված է որոշակի ռիսկի հետ: Հետազոտությունների համաձայն, չափահաս ամերիկացիների մոտ կեսը ընդհանրապես չի օգտագործում այս արտադրանքը: Վերջին տասնամյակում կաթի վաճառքը կրճատվել է 8%-ով: Fairlife-ը գրեթե երկու անգամ թանկ կլինի շուկայում վաճառվող կաթի գնից, քանի որ Coca-Cola-ն նոր ըմպելիքը դիրքավորում է՝ որպես «պրեմիում» դասի ապրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ