News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ Ռուսաստանը գիտի՝ ինչ է հարկավոր անել Արեւմուտքի պատժամիջոցները կանգնեցնելու համար:

«Արեւմուտքի պատժամիջոցներն ուղղված չեն Հայաստանի դեմ, սակայն ես հասկանում եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսությունները փոխկապակցված են», - հայտարարել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ կազդեն արդյոք Հայաստանի վրա Ռուսաստանի դեմ կիրառվող արեւմտյան պատժամիջոցները:

Ըստ նրա՝ տնտեսության բազմազանեցումը եւ հնարավորությունների ստեղծումը եւս մեկ պատճառ է Արեւմուտքի հետ գործընկերության համար: Պատասխանելով հարցին՝ ինչպես Իրանի հետ բանակցությունները կազդեն Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա՝ դեսպանը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կնքելը լավ կլինի բոլորի համար:

Իր հերթին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը նշել է, որ ռուբլու թուլացումը կանդրադառնա աշխատանքային միգրանտների վրա: «Ընդհանուր առմամբ, արգելքների կառուցումը, այլ ոչ թե վերացումը վատ է բոլորիս համար», - ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ