News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ ստորագրված դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի իրադրության վրա: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «Էխո Կավկազան»:

Ըստ նրա՝ պայմանագիրը խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ՌԴ միջազգային պարտավորություններին:

Ավելի վաղ պայմանագիրը չճանաչելու մասին հայտարարել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հայտարարել է, որ Ռուսաստանի այդ քայլը փաստացի Վրաստանի տարածքի բռնակցում է նշանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ