News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ամբողջ տարածաշրջանի համար: Այս մասին Twitter-կոնֆերանսում նոյեմբերի 25-ին հայտարարել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է նոր զարգացումների սպասել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

«Մեծ Բրիտանիան աջակցում է շփումներին, մեդիա-նախագծերին եւ հաջորդ տարի ավելիի հույս ունի», - ասել է դիվանագետը:

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով էլ՝ իր երկիրը բոլոր մակարդակներում առաջ է տանում հաշտեցումը, ինչպես նաեւ կառավարությունների, հասարակ մարդկանց եւ գործարարների հետ կապեր է  պաշտպանում: ԱՄՆ-ն նաեւ կոչ է անում վավերացնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունները:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ըստ Տրայան Հրիսթեայի, ԵՄ-ն աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ