News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների Թաքլոբան քաղաքի բնակչուհին գտել է մեկ տարի առաջ կորած շանը: Կենդանին անհետացել էր 2013 թվականի նոյեմբերի սկզբին գրանցված «Հայան» ուժեղ փոթորկի ժամանակ:

Ըստ Lenta.ru-ի, Նապաստակ անունով շանը գտել են քաղաքի կենտրոնում, աղբամաններից մեկի մոտ, որտեղ կենդանին սնունդ էր փնտրում: «Մենք կեղտոտ անտուն շուն տեսանք, որը նման էր մեր Նապաստակին: Ես նրան կանչեցի անունով, եւ նա արձագանքեց»,- պատմել է շան տիրուհին՝ Էյլին Մետրանը:

Մետրանների ընտանիքը տունը լքել է 2013 թվականի նոյեմբերին, փոթորկից փրկվելու համար: Շենքում երեք շուն է մնացել: Երկու օր անց տերերը վերադարձել են կենդանիների հետեւից, սակայն պարզվել է, որ նրանցից երկուսը խորտակվել է:

«Հայան» թայֆունը Ֆիլիպինների կենտրոնական հատվածին հարվածել էր 2013 թվականի նոյեմբերի 8-ին: Այն դարձել էր պատմության մեջ ամենաուժեղը: Քամու առավելագույն արագությունը կազմել է ժամում 314 կմ: Տարերային աղետի հետեւանքով շուրջ 7350 մարդ մահացել կամ անհետ կորած է համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ