News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է հայկական ուղղաթիռը շփման գծին մոտ թռչել։

Անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը նշեց, որ Արդրբեջանը իրավասու չէ սահմանափակել Արցախի օդային թռիչքները. «Մեկ ուրիշ պետություն չի կարող հարեւան պետության օդային տարածքներում թռիչքներ սահմանափակել: Թռքիչքները միշտ կատարվում են»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք խնդիր է տեսնում ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած վերջին հայտարարության մեջ «չեզոք գոտի» ձեւակերպումը «ոչ մեկին չպատկանող» (no man’s land) ձեւակերպմամբ փոխարինելու մեջ, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Չեզոք գոտին եւ ոչ մեկի կողմից չվերահասկվող գոտին նույն միտքն են արտահայտում»:

Մովսես Հակոբյանի խոսքով՝  նոյեմբերի 12-ի միջադեպը չի թուլացնի բանակի մարտական ոգին։

 «Ընդհանուր առմամբ, բոլոր միջադեպերը բանակի վրա որոշակի ազդեցություն ունեն, բայց դա չի նշանակում, որ բանակը կարող է հոգեպես անկում ապրել: Այդպիսի միջոցառումները բանակին խորթ չեն, բանակը ստեղծված է պատերազմելու համար: Սա պատերազմի մի դրվագ է»,- նշեց հրամանատարը:

Ամփոփելով՝ Մովսես Հակոբյանն ասաց, որ հայկական բանակն այնպիսի պատրաստվածություն ունի, որ կարող է հակազդել հակառակորդի ցանկացած գործողության:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ