News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 25-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի, պայմանագիր կնքվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քրեակատարողական ծառայությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայությունը կարգավորելու  վերաբերյալ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե պայմանագիրը ստորագրեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հոգեւոր ծառայության նպատակն է նպաստել քրեակատարողական հիմնարկներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովմանը, աջակցել  դատապարտյալների ուղղման աշխատանքներին, բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների հոգեւոր, կրոնական եւ ծիսական պահանջմունքները, քրեակատարողական հիմնարկների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` նպաստել պատժի կրումից հետո անձանց հասարակական կյանքին ներգրավմանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը ազատազրկվածների կյանքում մեծ նշանակություն ունի: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ այսօր ունի իր սրբատեղին: «Հոգեւոր ծառայության կարեւոր նշանակությունը անժխտելի է, դրա մասին խոսում են փաստերը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն դատապարտյալները, ովքեր հոգեւոր կապի մեջ են լինում այլեւս հետ չեն վերադառնում քրեակատարողական հիմնարկներ: Պետությունը, ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, ամեն ինչ անելու է քրեակատարողական հիմնարկներում այս ծառայության հիմքերն ամուր պահելու համար»,- ասաց Հովհաննես Մանուկյանը եւ այս կարեւոր ու անհրաժեշտ համագործակցությանը  մաղթեց շոշափելի արդյունքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (ֆոտո)
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց…
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (ֆոտո)
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես…
Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ…
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Ամենաշատ