News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ աճից հետո Երեւանում գործող բանկերում եւ փոխանակման կետերում դժվարացել է տարադրամի փոխանակումը: Լուրեր են պտտվում, թե այսօր արդեն դոլարի դեֆիցիտ կա:

NEWS.am-ի թղթակիցը շրջել է մայրաքաղաքի մի քանի բանկերում եւ հարցում անցկացրել:

Այսպես, Արցախբանկ-ը այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 16:00-ի դրությամբ դոլար գնում է 431 դրամով եւ վաճառում 436 դրամով, իսկ Արդշինբանկում առքը կազմում է 432 դրամ, իսկ վաճառքը՝ 436 դրամ: Երկու բանկերում էլ մեզ վստահեցրին, որ դոլարի փոխարժեքի կտրուկ աճն իրենց վրա չի ազդել, նրանք կարող են փոխանակել ցանկացած չափի գումար:

Պատկերն այլ էր Էյչ-Էս-Բի-Սի բանկում. այստեղ դոլար կարելի է փոխանակել մինչեւ 400 հազար դրամի դեպքում:

«Իսկ մեր բանկում հաշիվ ունեցողներ համար սահմանափակում չկա, կարող են գնել եւ փոխանակել ցանկացած չափի գումար: Եթե հաշիվ չունեք, խորհուրդ էլ չենք տալիս բացել, երկարատեւ գործընթաց է»,- ասաց աշխատակիցը:

Այս բանկը դոլար վաճառում է 432 դրամով եւ գնում 436 դրամով:

Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկում էլ նախ ճշտեցին փոխանակվող գումարի չափը, ապա հայտնեցին, որ մինչեւ 1500 ԱՄՆ դոլարի դեպքում խնդիր չկա, հեշտությամբ կարելի է փոխանակել:

Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս պահին դոլարի փոխարժեքը կազմում է 433 դրամ:

Ի դեպ, երեկ տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները NEWS.am-ի թղթակցին վստահեցրել էին, որ դոլարի պահանջարկը կտրուկ աճել է, ինչի պատճառով դոլարի պահանջարկը որոշ դեպքերում գերազանցում է առաջարկը:

Նշենք, որ նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 435.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ կտրուկ աճելով 16.60 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.53 դրամ (աճել է 19.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 680.34 դրամ (աճել է 26.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.70 դրամ (աճել է 0.57 դրամով):

Այնուհետեւ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, եւ նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը եւ պահպանմանը, ինչպես նաեւ  բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: ԿԲ-ն նշել է նաեւ, որ բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ