News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե Աբխազիան բանակցություններին մասնակցի որպես լիիրավ կողմ, նշանակում է՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը չի վերականգնվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վրաստանի վերաինտեգրման հարցերի նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանը վրաց-ռուսական երկաթուղային հաղորդակցության աբխազական հատվածի վերականգնման հետ կապված ոչ մի խնդիր չունի: «Բայց դա պետք է բացառապես տնտեսական նախագիծ լինի: Այնտեղ, որտեղ Աբխազիան հիշատակվում է որպես բանակցային գործընթացի կողմ, արդեն քաղաքական հարց է: Իսկ մենք դեմ ենք քաղաքականությանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի երկաթուղու հարցը քննարկվի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»,- նշեց Զաքարեիշվիլին՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ պայմանագիրը պետք է ստորագրվի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ:

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հաղորդել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Աբխազիայի ղեկավարի հետ բանակցություններից հետո հայտարարել էր. «Հնարավոր ենք համարում այլ գործընկերների հետ մտածել եւ, ընդհանուր համաձայնության դեպքում, իրականացնել այնպիսի նախագիծ, ինչպիսին է, օրինակ, Սուխում-Թբիլիսի ուղղությամբ տարանցիկ երկաթուղային հաղորդակցությունը»: Դա, իր հերթին, հնարավորություն կընձեռի վերականգնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ