News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներկայումս Ռուսաստանի տնտեսությունը լճացում է ապրում, եւ 2014թ. կապահովի ընդամենը 0,3% աճ, իսկ հաջորդ տարի՝ 0,7%: Նման կանխատեսմամբ է հանդես եկել S&P «ինքնիշխան վարկանիշներ» ուղղության ավագ տնօրեն Քրիստիան Էսթերսը:

S&P-ի առաջատար տնտեսագետ Տատյանա Լիսենկեն իր կողմից հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է  ռեցեսիայի շեմին: Նրա տվյալներով՝ 2014թ. 9 ամիսների ընթացքում ռուսական տնտեսությունը ապահովել է 0,8% աճ: «Սա նշանակում է, որ երրորդ եռամսյակում երկրորդի համեմատությամբ տնտեսությունը տարեկան կտրվածքով կրճատվել է մոտ 0,5 տոկոսային կետով: Չորրորդ եռամսյակում նույնպես անկում են սպասում», - հաղորդել է Լիսենկոն:

Ավելի վաղ, «Standard & Poor's» վարկանիշային գործակալությունը պահպանել է Ռուսաստանի վարկանիշը «BBB-» ներդրումային մակարդակում, այսինքն «աղբարկղային» մակարդակից միայն մեկ աստիճան բարձր: Գործակալության փորձագետները ցածր վարկանիշը բացատրել են ռուսական տնտեսության կառուցվածքային թուլացմամբ: Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ARD գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ 2014թ. արդյունքներով երկրի տնտեսությանը սպասվում է «համեստ աճ»՝ 0,5-0,6%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ