News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ դրամի փոխարժեքի նվազումը անվերահսկելի գնաճի չի հանգեցնի, նոյեմբերի 25-ին լրագրողներին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Ըստ նրա՝ ԿԲ-ն չի փոխել գնաճի կանխատեսումները, որոնք մեկ շաբաթ առաջ հրապարակվել էին  առաջիկա երեք տարվա վերլուծության մեջ:  «Մեր գնահատականները չեն փոխվի: Այս տարի մենք  4%-ից ցածր գնաճ ենք ակնկալում, ապագայում՝ 4 +/- 1,5%-ի սահմաններում», -  նշել է Երիցյանը:

Նա նշել է, որ դոլարի համեմատ դրամի փոխարժեքի նվազումը նշանակում է, որ արժույթում եկամուտները կավելանան դրամական արտահայտմամբ: Սա ձեռնտու է արտահանողներին եւ արտասահմանից դրամական փոխանցումներ ստացողներին:

Ինչ վերաբերում է ներկրված ապրանքներին, դրանց գների աճը հերքել չի կարելի, սակայն ընդհանուր գնաճային ֆոնին այն կրիտիկական չի լինի: «Ընդհանուր գնաճը, ինչպես նշեցի, պետք է 4%-ից ցածր լինի: Նաեւ այն պատճառով, որ միջազգային շուկայի վերջին գործընթացները իրենց հետ բերում են գնաճային ցածր ֆոն», - հավելել է Երիցյանը:

Հիշեցնենք, ԱՄՆ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 24 –ին կազմել էր 435 դրամ՝ մեկ օրում ավելանալով 16 դրամով: Սա չտեսնված աճ էր 2009թ. մարտից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Պետական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները
Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է…
Ամենաշատ