News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի եւ ուղղաթիռի մասերի դուրսբերման հատուկ գործողությանը մասնակցած հատուկջոկատայինները դրամական խրախուսանքի են արժանացել, որը փոխանցել են զոհված օդաչուների ընտանիքներին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը պարգեւատրել է խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին տարհանած խմբին՝ ԵԿՄ 20 տարի հոբելյանական մեդալով (ֆոտոռեպորտաժ):

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները, որոնք նոյեմբերի 25-ին զինվորական կարգով հողին հանձնվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ