News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Վիետնամը կզարգացնեն համընդգրկուն ռազմավարական գործընկերություն: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Վիետնամի Կոմկուսի  կենտրոնական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Երկրները ստորագրել են նաեւ երկկողմ փաստաթղթերի փաթեթ, որի կեսը  վերաբերում է էներգետիկայի ոլորտին: 

Այդ փաստաթղթերից բացի ստորագրվել է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցությունների, ինչպես նաեւ կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրեր:

Երկու երկրների մաքսային ծառայությունները 2014-2016թթ. մաքսային իրավախախտումների դեմ պայքարում համատեղ գործողությունների ծրագիր են մշակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ