News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական դրամի անկումը չի խանգարի արտաքին պարտքի վճարմանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ պատախանելով NEWS.am-ի թղթակցի հարցին: Նա նշեց, որ գործող օրենսդրությամբ՝ բյուջեի ծախսերում եւ եկամուտներում օտարերկրյա արժույթը դրամի փոխարկվում է բյուջեում նշված փոխարժեքով: Այնտեղ ներկայացված է այս ամսվա 1-ի դրությամբ փոխարժեքը:

«2015թ. բյուջեի նախագիծը մենք կներկայացնենք դեկտեմբերի սկզբին՝ խորհրդարանի լիագումար նիստին: Հետեւապես, բյուջեում, մենք դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կներկայացնենք նոյեմբերի 1-ր դրությամբ (411,2՝ խմբ)», - հստակեցրեց Սաֆարյանը: Հենց այս փոխարժեքով էլ կիրականցվի բյուջեի համար ողջ փոխարկումը՝ եւ եկամտային (միջազգային վարկեր) եւ ծախսային (պետական պարտքի սպասարկում): Ֆիքսված փոխարժեքի եւ փոխարկման պահին փոխարժեքների միջեւ տարբերության արժութային ռիսկերը կրում է Կենտրոնական բանկը:

Նկատենք, որ առաջին դեպքում (մուտքերի) ԿԲ-ն կշահի. Դրամային արտահայտությամբ միջազգային վարկերից ստացվող մուտքերը կավելանան: Սակայն երկրորդ դեպքում (պետական պարտքի) քիչ շահավետ փոխարժեքով ստիպված կլինեն փոխարկել:

Հիշեցնենք, որ դոլարի փոխարժեքը նոյեմբերի 24-ին կազմել է 435 դրամ: Մեկ օրվա ընթացքում այն միանգամից բարձրացել է 16 դրամով: Սա 2009թ. մարտի դրամի թռիչքաձեւ անկման ժամանակներից չտեսնված ցատկ է: Այսօր փոխարժեքը մի փոքր նվազել է՝ 433.68 դրամ: Այսպիսով, դոլարի ներկայիս եւ բյուջեում ներկայացված փոխարժեքների տարբերությունը կազմում է 5,5%:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ