News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ 2013թ. ապրիլին 19-ամյա Տիգրան Հայրապետյանին սպանելու մեջ մեղադրվող 17-ամյա Հայկ Աղամալյանը այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման։ Պատիժի սկիզբը կհաշվի 2013թ. ապրիլի 10-ից։

Նույն գործով ամբաստանյալ Դավիթ Մանուկյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 334-րդ հոդվածի  1-ին մասով՝ դատապարտվելով 2 տարվա ազատազրկման եւ 500 հազար դրամ տուգանքի։ Սակայն ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ՝ ամբաստանյալ Դավիթ Մանուկյանը ազատվեց նշանակված պատիժը կրելուց։

Տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանի քաղաքացիական հայցը բավարվեց մասնակիորեն. անչափահաս Հայկ Աղամալյանի ծնողներ Նարինե Արիստակեսյանից եւ Ստեփան Աղամալյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանի դատարանը որոշեց բռնագանձել 1 մլն 430 դրամ գումար որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նաեւ 173 հազար 874 դրամ՝ ՀՀ պետբյուջեի դատական ծախսերի դիմաց։

Նշենք, որ Հայկ Աղամալյանը մինչեւ վերջ իրեն մեղավոր չճանաչեց եւ պահանջում էր իրեն ազատ արձակել։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Աղամալյանը Տերյան փող. 72շ. հարեւանությամբ մի խումբ անձանց հետ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին եւ նրան ապօրինաբար զրկել կյանքից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ