News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Շրնաք նահանգի Սիլոփի քաղաքապետարանի աշխատակիցները հետաքրքիր տարբերակով են պատժել կովերին առանց հսկողության քաղաքում բաց թողած ֆերմերին՝ կովին հենց փողոցի մեջտեղում մորթելով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիլոփի քաղաքապետարանի աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ նկատել են քաղաքի փողոցներով առանց հսկողության շրջող մի կովի եւ աարագ անցել պատժիչ գործողության։

Քաղաքապետարանի աշխատակիցները կովին տեղափոխել են քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, որպեսզի բոլոր տեսնեն եւ սկսել են մորթել կովին եւ թարմ միսը տեղափոխել են քաղաքապետարան։

Կովին մորթելու ժամանակ երթեւեկությունը կանգ էր առել եւ միայն միսը տեղափոխելուց հետո է վերականգնվել երթեւեկությունը։

Քաղաքապետարանի աշխատակիցները բարձրախոսով կրկին զգուշացրել են, քաղաքում առանց հսկողության կով տեսնելու դեպքում մորթելու են, կամ մեծ տուգանք են նշանակելու կովի տիրոջը։

Քաղաքապետարանի աշխատակիցները նշել են, որ բազմիցս զգուշացրել են, որ առանց հսկողության կովերը լուրջ վտանգ են ներկայացնում երթեւեկության համար, ինչպես շեշտել, որ քաղաքում կովերը միայն աղբ են ուտում, ինչը վտանգավոր է դարձնում նրանց կաթն ու միսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան»»»
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Ամենաշատ