News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից Հայկո Ջեփքինը Թուրքիայում անկարգելով (պարաշյուտ) թռիչքի ռեկորդ է սահմանել։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ անկարգելով թռչելու սիրահար հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինին հաջողվել է հավաքել անկարգելով թռչելու եւս 34 սիրահարի եւ միասին կարողացել են Թուրքիայի զինված ուժերի եւ Թուրքիայի քաղավիացիայի աջակցությամբ պարապմունքներ անցկացնել եւ ռեկորդ սահմանել՝ 35 հոգով անկարգելով միասին թռչելով։

Խմբի անդամներին հաջողվել է 5,5 կմ բարձության վրա իրար ձեռքեր բռնած դիրքավորվել՝ սահմանելով նոր ռեկորդ։

Նշենք, որ ավելի վաղ գրանցված  ռեկորդը կրկին պատկանում է Հայկո Ջեփքինին։ Նա այն ժամանակ ռեկորդ էր սահմանել 23 մարզիկի հետ միասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ