News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետներին եւ ռազմական ներկայացուցիչներին:

Հանդիպման թեման նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ օդուժի ուղղաթիռի խոցման եւ անձնակազմի ճակատագրի շուրջ զարգացումներն էին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաեւ հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ափսոսանք է հայտնել միջազգային հանրության միջնորդական գործունեության նկատմամբ Ադրբեջանի հարուցած խոչընդոտների կապակցությամբ, որոնք թույլ չտվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն դուրս գալ խոցված ուղղաթիռի  շուրջ ձեւավորած փակուղուց:

Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող ապատեղեկատվությունը եւ իրականացված հատուկ գործողության հերքումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարման, ինչպես նաեւ զոհված հակառակորդի նկատմամբ բարոյապղծման եւս մեկ վառ օրինակ: Այս հարցով Ադրբեջանի սանձազերծած ապատեղակատվական արշավը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրների կատարման  անկարողության կոծկում ադրբեջանական զինուժի կողմից:

Տեղեկացնենք նաեւ, որ նույն բովանդակությամբ տեղեկատվություն Դավիթ Տոնոյանը փոխանցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ