Մոսկվայում բժիշկները փորձում են փրկել աղջնակին, որն ընկել է չորրորդ հարկի պատուհանից: Վարկածներից մեկի համաձայն՝ երեխային կարող էր պատուհանից նետել անսթափ վիճակում գտնվող սեփական մայրը: Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է:
«Աղջնակն ընկել է չորրորդ հարկի պատուհանից, մինչ մայրն օրեր շարունակ խմել է: Դեպքի առիթով ստուգում է նշանակվել»,- տեղեկացրել են իրավապահները:
Ըստ LifeNews-ի, առաջինը երեխային օգնության են հասել շենքի բնակիչները, որոնք էլ շտապօգնություն են զանգահարել: Աղջնակի մոր ընկերուհին տեղեկացրել է, որ երեխայի ընկնելու հարցում մեղավոր է նրա 3 տարեկան ավագ քույրը: Կնոջ խոսքով՝ աղջիկներն ինքնուրույն բարձրացել են պատուհանագոգին, իսկ պատուհանը բաց է եղել, եւ աղջիկը հրել է կրտսեր քրոջը:
Երեխային ծանր վնասվածքներով տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: