News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շախմատը լավ կամուրջ կդառնա երկրների, մարդկանց միջեւ, կնպաստի խնդիրների լուծմանը ոչ միայն սպորտում, այլ ընդհանրապես աշխարհում, կյանքում, երկրների միջեւ հարաբերություններում: Ըստ ՌԻԱ Նովոստիի, նման հույս է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նորվեգիայից շախմատիստ Մագնուս Կառլսենին շնորհավորելով Սոչիում անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցաշարում հաղթանակի կապակցությամբ:

Պուտինը նշել է, որ ռուսական դպրոցներում արդեն ավելի ու ավելի լայն տարածում են գտնում շախմատի պարապմունքները: «Այն, ինչ դուք այսօր անում եք շախմատի զարգացման, դրա տարածման համար, անհնար է գնահատել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Նա կրկին շնորհավորել է հաղթանակի եւ մրցաշարին մասնակցության համար՝ եզրափակիչ խաղն անվանելով փայլուն, ինչպես նաեւ նրանց հարազատներին, ովքեր նույնպես հրավիրվել էին պետության ղեկավարի հետ հանդիպմանը:

Սպասվում է, որ որպես հուշանվեր Պուտինին եզրափակչի մասնակիցների ինքնագրերով շախմատի տախտակ են նվիրելու, որի վրա խաղացել են որոշիչ պարտիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ