News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, վերանշանակվելուց հետո կադրային ջարդ է սկսել «Գորիս» բժշկական կենտրոնում։

NEWS.am-ի տեղեկություններով՝ հիվանդանոցի որոշ աշխատակիցներ բազմիցս նկատողություն են ստացել՝ նախազգուշացվելով, որ աշխատանքից ազատվելու են։ Մի քանիսն արդեն ազատվել են աշխատանքից, որոշները նախազգուշացվել են: Սուրիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես հիվանդանոցի տնօրեն Սլավիկ Ամիրյանն ու իր ազգականները։ Սլավիկ Ամիրյանի քրոջ որդին, որը հիվանդանոցի ատամնաբույժն է, նախազգուշացվել է, որ հաջորդ տարի իր հետ պայմանագիր չեն կնքելու։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվել է նաեւ Ամիրյանի քրոջ հարսը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ աշխատանքը Լիսկան իր եղբոր՝ Աղալարի հարսի համար է նախատեսել:

Արդեն մի քանի օր է՝ Գորիսում խոսվում է Սլավիկ Ամիրյանի աշխատանքից ազատվելու մասին:

Նշենք, որ ավելի վաղ էլ աշխատանքից ազատվել էր հիվանդանոցի տնօրենի տեղակալ Կարեն Հարությունյանը։

Տպել
Ամենաշատ