News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության թեմայով լսումներն աչքի էին ընկել Հայաստանի այսպես ասած՝ ոչ իշխանական բեւեռի ծանր հրետանու՝ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի, մեղմ ասած, պասիվությամբ: Սա բնականաբար չէր կարող զարմանք պատճառել, քանի որ այս ուժերի դիրքորոշումը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասով միանգամայն հստակ է: Այս ուժերը Հայաստանի անդամակցության հարցում ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ պայքարում են, այլ Սերժ Սարգսյանի հետ մրցակցում, թե ով Կրեմլին ավելի դուր կգա, Կրեմլի համար առավել նպաստավոր պայմաններ կառաջարկի Հայաստանը տնօրինելու հարցում:

Առանցքայինն այստեղ, իհարկե, ԲՀԿ-ի դիրքորոշումն է, քանի որ ՀԱԿ-ն ընդամենը ԲՀԿ-ի համար «դամ» պահողի կարգավիճակում է: ԲՀԿ-ն է, որն ունի քաղաքականությամբ զբաղվելու ռեսուրս, առնվազն նյութական, ինչու ոչ՝ նաեւ մտավոր, քանի որ անհնար է չընդունել, որ այս կուսակցությունում կա քաղաքականությամբ զբաղվելու ունակ թեկուզ փոքր կոնտինգենտ: Սակայն այսօր Հայաստանի այսպես ասած՝ ներքաղաքական կյանքում խնդիրը քաղաքականությամբ զբաղվելու ունակ կոնտինգենտների առկայությունը կամ բացակայությունը չէ, այլ քաղաքականության առկայությունն ընդհանրապես: Քաղաքականություն, քաղաքական կյանք կարող է լինել ինքնիշխան երկրում: Եթե երկիրը այսպես ասած՝ ներքաղաքական երկու հիմնական բեւեռների փոխհամաձայնությամբ հանձնվում է ռուսական կայսրությանը, դրվում է Կրեմլի տրամադրության տակ, ապա խոսել այդ երկրում քաղաքական կյանքի մասին, պարզապես մոլորություն կլինի: Չկա ինքնիշխանություն՝ չկա քաղաքականություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ