News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի տնակային թաղամասի բնակիչները մի քանի օր է՝ խուճապի մեջ են: Նրանց խոսքերով՝ վերջերս ավազակային հարձակումների թիրախ են դարձել հենց տնակները, քանի որ դրանք մուտք գործելու առումով մատչելի են: Ընդամենը երկու օր առաջ ավազակային հարձակման դեպք գրանցվեց Գյոմրու Ավտոկայան թաղամասի տնակներից մեկում: «Ժողովուրդը» փորձեց պարզել դեպքի մանրամասները:
Գյումրու Կումայրի ոստիկանության բաժնից տեղեկացանք, որ նոյեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 3.30-ի սահմաներում, 2 դիմակավորված անձ, ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ, մուտք են գործել 104/004 տնակ՝ 28-ամյա միայնակ մայր Հայարփի Մինասյանի բնակարան: Կապկպելով կնոջը՝ նրանք գումար եւ ոսկեղեն են պահանջել: Տնակում գտնվող 7 տարեկան Խաչատուրն աղմուկից արթնացել է: Ավազակային հարձակում կատարած անձինք Հայարփի Մինասյանին հարվածելուց հետո դանակով վնասել են փոքրիկի ձեռքը: Նրանց հաջողվել է բնակարանից հափշտակել 2 մլն 409.000 դրամի գոյք եւ 4.000 ԱՄՆ դոլար:
Ավազակների հեռանալուց հետո Հայարփին հարեւանի օգնությամբ հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ