News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի ոստիկանությունը վերսկսել է  բարիկադները քանդումը բողոքի ամենահիմնական գոտիներից մեկում՝  Մոնգկոկ թաղամասում (Կոուլուն թերակղզի):  Վերջին օրերին այնտեղ ձերբակալվել է 116 մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  

Ըստ Հոնկոնգի ռադիոյի հաղորդագրության՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է ուսանողական  բողոքի շարժման երկու առաջնոդներին՝ Ջոշուա Վոնգին եւ Լեստեր Շումին: Ուսանողների տեղի ֆեդերացիան էլ  նախազգուշացրել է ցույցի ծավալման մասին, եթե ոստիկանությունը չդադարեցնի ուժ գործադրելը:  Չնայած ոստիկանների զանգվածային ներկայությանը, Մոնգկոկ թաղամասում հարյուրավոր ուսանողներ են մնում: Նրանցից շատերը դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ եւ սաղավարտներ են դրել եւ փորձում են պաշտպանվել:

Անհանգիստ թաղամասում հազարավոր ոստիկաններ կան, որոնք տեսուչներին օգնում են կատարել Գերագույն դատարանի վճիռը: Այն պաշտոնապես հրահանգել է քանդել ճանապարհներն արգելափակող հատվածները՝ գլխավոր փողոցներով երթեւեկությունը վերականգնելու համար: 

Հոնկոնգում դեմոկրատական ակտիվիստների ելույթները շարունակվում են արդեն երկու ամիս: Նրանք Պեկինից պահանջոմ են  չեղյալ հայտարարել 2017թ. Հոնկոնգի ղեկավարության ընտրությունների սահմանափակումները, ապահովել  դրանց ազատ եւ համաժողովրդական բնույթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ