News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ գործարարների հետ եւ քննարկել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի հետ կապված հարցեր:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Արցախի ներդրումային հնարավորությունների մասին համապատասխան տեղեկություններ է ներկայացրել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Սփյուռքի կողմից Արցախում բիզնես ծրագրերի իրականացմանը եւ փոխշահավետ կապերի զարգացմանը, ինչի համար մեր հանրապետությունում ստեղծված են բավականին բարենպաստ պայմաններ:

Այս փոխգործակցությունը նախագահը որակել է  նաեւ  որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնության արտացոլում, որը ենթակա չէ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ազդեցությանը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ