News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ռոսօբորոնէքսպորտի» եւ Չինաստանի պաշտպանության նախարարության միջեւ 2014թ. աշնան սկզբին ստորագրվել էր ավելի քան 3 մլրդ դոլար արժողությամբ առնվազն 6 Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիր, գրում է «Վեդոմոստին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ս-400 համակարգերի մատակարարումների շուրջ բանակցություններն ընթանում են մի քանի տարի շարունակ, ընդ որում, 2011թ. ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարությունը հայտարարել էր, որ համակարգի մատակարարումները հնարավոր են 2016թ.-ից ոչ շուտ: 2014թ. գարնանը «Կոմերսանտը» հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ս-400-ի համակարգերի մատակարարումներին, իսկ հուլիսին Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել էր, որ այդ համակարգի առաջին օտարերկրյա պատվիրատուն հենց Չինաստանն է լինելու:

Հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է տեսնել մինչեւ 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները (ինքնաթիռներ) կարող է խոցել մինչեւ 400 կմ հեռավորության վրա։ Բալիստիկ թիրախների դեպքում ցուցանիշը 60 կմ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ