Դոնեցկում դրամական միջոցների անբավարարության պատճառով աշխատավարձերը կարող են առաջին անհրաժեշտության մթերքներով վճարվել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակոչելով անջատականների մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ անջատականները մտադիր են միացյալ պարենային ֆոնդ ստեղծել՝ բնակչությանը պարենամթերքի մատակարարման կայունությունն ապահովելու համար:
Խմբագրության տվյալով՝ ԴԺՀ-ի ղեկավարությունն ավելի վաղ Կիեւին մեղադրել էր Դոնեցկի եւ Լուգանսկի ապօրինի տնտեսական շրջափակման համար՝ Դոնբասի բնակիչների կենսաթոշակների վճարումը դադարեցնելու մասին ուկրաինական իշխանությունների որոշման հետ կապված: