Փրկարար ծառայությունը նոյեմբերի 26-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Նալբանդյան փողոցում` Ազգային անվտանգության շենքի մոտակայքում, այրվում է կայանված «Ջիպ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.50-ին, մարվել` 02.56-ին:
Նալբանդյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում այրվել են «Դոջ» մակնիշի 10 SL 047 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ Շ. Պ.) առջեւի երկու անվադողերը: