Շիրակի մարզի 21-ամյա բնակիչ Դ. Ն.-ն Գլխավոր Դատախազության շենքի առաջ ինքնասպանության փորձ է կատարել ինքնահրկիզման եղանակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Երիտասարդը իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել՝ փոձելով ինքնահրկիզվել: Ոստիկանության աշխատակիցները նրան տարել են Կենտրոնականի բաժին, կատարվում է հետաքննություն: