News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ չի սկսվի. Ադրբեջանը «British Petroleum» ընկերության գաղութն է: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանը նշեց, որ շատ լավ է, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը խոստովանեց դա: «Մեծ Բրիտանիայի շահերը տարածաշրջանում անփոփոխ են: Եվ ոչ ոք Բաքվին թույլ չի տալ պատերազմ սկսել: Ուստի Ադրբեջանին մնում է միայն կրակել գիշերը եւ հայտարարված զինվարաժությունների ժամանակ», - նշեց Ալավերդյանը: Ալավերդյանն ընդգծեց, որ Ադրբեջանը միջազգային բոլոր նորմերը խախտելուց բացի այլ կերպ չի կարող գործել: «Պատերազմ չի լինի, սակայն մեր բանակն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն բոլոր ոչ ադեկվատ մեթոդներին, որոնց կարող է դիմել Ադրբեջանը», - միաժամանակ հավելեց Լարիսա Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ