News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իգարկայից Կրասնոյարսկ թռչելու համար «Կատեկավիա» ընկերության ուղեւորները ստիպված են եղել հրել օդանավը, որի շասին ցրտից սառել էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազ Օքսանա Գորբունովային:

Ըստ աղբյուրի՝ միջադեպը կատարվել է Իգարկայի օդանավակայանում: Օդանավը չարտերային չվերթ էր իրականացնում:

«Նախնական տվյալով՝ օդի ջերմաստիճանը նվազել էր -52 աստիճանի, եւ կայանած օդանավի շասիի արգելակման համակարգը սառել էր: Ուղեւորները որոշել են օգնել եւ հրել օդանավը, ինչն անթույլատրելի է», - ասել է գործակալության զրուցակիցը:

Արեւմտասիբիրյան տրանսպորտային դատախազությունը թռիչքների անվտանգության օրենսդրության պահպանման ստուգում է անցկացնում, որպեսզի գնահատի օդանավակայանի ծառայության, ավիաընկերության, անձնակազմի եւ ուղեւորների գործողությունների իրավաչափությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ