News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի քաղաքականությունում ինչ-ինչ դրական փոփոխություններ ակնկալելու կարիք չկա: Այս մասին նոյեմբերի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք ինչ-որ բան փոխվել Բաքվի քաղաքականությունում՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո:

Իլհամ Ալիեւը, ըստ նրա, իրեն այնպիսի վիճակում է դրել, որ այլեւս  հասարակությանը չի կարող խաղաղության կոչ անել, չի կարող փոխել ձեռագիրը: Գերտերությունների համար, հավելել է նա, ձեռնտու է գործ ունենալ մեկ պետության հետ, Իլհամ Ալիեւին էլ է ձեռնտու: «Նա լիակատար կախվածություն ունի այդ գերտերություններից: Նրան մնում է սոսկ խոսքերով իր գիծն առաջ տանել ներքին լսարանի համար», - ընդգծել է Լարիսա Ալավերդյանը: Նա չի կարծում, թե Արեւմուտքը գրագետ եւ հեռատես է գործում, քանի որ Ռուսաստանը նրա համար կարող է ավելի հուսալի գործընկեր լինել, քան Ադրբեջանն ու Թուրքիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ