News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազության շենքի առաջ ինքնահրկիզման փորձ արած երիտասարդ մոտ մեկ ամիս առաջ էլ փորձել է իրեն ցած նետել Դավթաշենի կամրջից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ երիտասարդի նման ծայրահեղ քայլերով կյանքի վերջ տալու փորձերը պայմանավորված են իրավապահ համակարգի հետ ունեցած խնդիրներով:  Բանն այն է, որ ծառայության ընթացքում ինչ-որ վիճաբանություն ունենալու դեպքով հարուցված գործի շրջանակներում նա ցուցմունք է տվել, որի հիման վրա մարդ են դատել: Մասնավորապես, երիտասարդը իր ծառայակցին մեղադրանքներ է ներկայացրել՝ ասելով, թե իրեն ծեծել է: Այնուհետեւ, ինքնասպանության փորձ կատարողը որոշել է փոխել ցուցմունքները, սակայն դրանք այժմ հաշվի չեն առել, ինչի դեմ էլ նա բողոքում է: Այս գործով, ի դեպ, Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի 21-ամյա բնակիչ Դ. Ն.-ն Գլխավոր Դատախազության շենքի առաջ ինքնասպանության փորձ է կատարել ինքնահրկիզման եղանակով: Երիտասարդը իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել՝ փոձելով ինքնահրկիզվել: Ոստիկանության աշխատակիցները նրան տարել են Կենտրոնականի բաժին, կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Ամենաշատ