Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի կունենա ռուսաց լեզվի դասընթացները հաջողությամբ ավարտած Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթեւի անդամներին սերտիֆիկատների հանդիսավոր հանձնման արարողությունը: Հանդիսությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ 18:30-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը, դասընթացների կազմակերպիչը «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունն է:
72-ժամյա ծրագիրն ուղղված է ռուսերենով հաղորդակցվելու հմտությունների կատարելագործմանը: