News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 6-ամյա Էդգար Ղազարյանը տառապում է հեմոֆիլիա «Ա» հիվանդությամբ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ծնողներին խորհուրդ են տվել անմիջապես տեղափոխել Գերմանիա, սակայն ընտանիքը նյութական միջոցներ չունի:

NEWS.am-ի խմբագրություն դիմած՝ Էդգարի հարազատները պատմեցին, որ փոքրիկը չի կարողանում քայլել, նրա ծնկի մեջ արյուն է հավաքվել:

«Էդգարը տան միակ երեխան է, մայրը երբեք նորից երեխա ունենալ չի կարող, իսկ ընտանիքն էլ շատ վատ պայմաններում է բնակվում, նրանք նույնիսկ սեփական բնակարան չունեն»,- ասացին երեխայի ազգականները:

6-ամյա Էդգարին օգնելու համար Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում բացվել է հաշվեհամար՝

USD 220014400596001

AMD 220014401941000

Տպել
Ամենաշատ