News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը անապահով ընտանիքներին կօգնի թվային հեռուստատեսություն դիտել: Այս մասին նոյեմբերի 26-ին տրանսպորտի եւ կապի նախարարությունում հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հեռուստացույցին միացվող սարքերը, որոնք անալոգային ազդանշանները թվայնացնում են, կարող են տարբեր գների լինել, հավելել է նախարարը: Հարցին, թե արդյոք դրանք միջինը 100 դոլար են, Բեգլարյանը նշել է, որ այդ տվյալները չափազանցված են:

Այնուամենայնիվ, կառավարությունն անվճար կտրամադրի այդ սարքերը նրանց, ովքեր գրանցված են սոցապահովման համակարգում՝ շուրջ 100 հազար մարդու: «Բնականաբար, ոչ բոլորը կարող են համաձայնել, այդ պատճառով չգիտենք, թե որքան սարք է հարկավոր լինելու», - բացատրել է նախարարը: Նա քաղաքացիներին կոչ է արել կենցաղային տեխնիկա գնելիս անպայման ճշտել՝ ընտրած հեռուստացույցի մոդելն արդյոք համատեղելի է թվային հեռարձակմանը:

Հիշեցնենք, Հայաստանը՝ որպես Հեռահաղորդակցության միջազգային միության  (ITU) անդամ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ամրագրել է 2015թ.-ից թվային հեռարձակման անցնելը: Թվայնացման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված կլինեն 2015թ. հուլիսի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ