News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հաշիվ են մաքրել սուխումյան կլանի նորաթուխ «սանիկ», 29-ամյա Իրակլի Ջաբուայի հետ, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Իրակլի Ռոստովսկի: Նրան տարել են անտառ եւ, ստիպելով հրաժարվել «գողական» լինելուց, ծեծել են փայտերով ու մետաղյա ձողերով, ատրճանակից կրակել են երկու  ոտքերին, փոխանցում է «Փրայմ Քրայմը»:

Իրակլին հանձնվել է ՝ ասելով, որ «գող» չէ, այն բանից հետո, երբ ատրճանակի փողը բերանն են մտցրել: Այժմ նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Մեծ է հավանականությունը, որ Իրակլին հաշմանդամ կդառնա:

Ջաբուային թակարդը գցելու համար օգտվել են նրա փառասիրությունից եւ ագահությունից: Նրան դիմել են որպես «գողի» եւ պատմել ինչ-որ պարտապանի մասին, ով «Քամրի» ունի, որը կարելի է խլել պարտքի դիմաց: Իրակլին հավանություն է տվել: Երբ նրա ցուցումը «կատարվել է», Իրակլիին զանգահարել են, որ գնա իր բաժինը ստանալու:

Թուրքիայում Ջաբուայի հրաժարումը հեռախոսով լսել են նրանք, ովքեր եւ ուղարկել էին վրիժառուների այդ խումբը: Այդ քայլի նախաձեռնողը 58-ամյա «օրենքով գող» Մերաբ Մզարելուան էր: Նրանից բացի հաշիվ մաքրելու համար Ռոստովից կանչել էին Յանիկին:  Այժմ նրա արարքը ամուր հիմք կլիներ «թագը» ստանալու համար: Բայց պարզվել է, որ դա անհնար է առանց Նոդար Ասոյանի հավանության, որը նրա հետ չփակված հարցեր ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ