Սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր Ուկրաինան վերածվել է Եվրոպայի ամենալուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամի: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը:
«Այսպես շարունակվելու դեպքում մայրցամաքում պատերազմի սպառնալիք կա, որը բալկանյան մարտերի ժամանակներից ի վեր ամենամահացուն կլինի: Սահմանները խախտողը խախտում է խաղաղությունը», - ասել է նա
Ռոմպոյի խոսքով՝ եվրոպական երկրները կարող էին միասնական ճակատով հանդես գալ եւ սատարել Ուկրաինային՝ չնայած էներգետիկ շահերի, աշխարհագրական իրավիճակի եւ պատմական փորձի հետ կապված տարաձայնություններին:
Ռոմպոյը ուկրաինական ճգնաժամի ելքը տեսնում է Ուկրաինայի ապակենտրոնացման եւ դաշնայնացման մեջ: Ավելի վաղ, Ուկրաինայի դաշնայնացման կողմ էին հանդես եկել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Զիգմար Գաբրիելը:
Ընդ որում, Ռոմպոյը նաեւ կողմերի միջեւ քաղական վստահության վերադարձման կոչ է արել: Մասնավորապես, նա առաջարկել է «Օսլո 1993»-ի ձեւաչափով կլոր սեղանի շուրջ ելակետային դերակատարների միջեւ բանակցություններ անցկացնել: